Ucom. ո՞վ ենք մենք

Մենք օգնում ենք պահպանել
Ձեր կապն աշխարհի հետ

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում:

 

Ucom. ո՞վ ենք մենք

Մեր ցանցը

Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

4G

Ucom. ո՞վ ենք մենք

Նորարարությունը
մեր ԴՆԹ-ում է

Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև uPay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում 2՝ հայկական և ռուսական համարներ ունենալու հնարավորությունը, uCloud ամպային լուծումները, uKid խելացի ժամացույցը և շատ ավելին:

Ucom. ո՞վ ենք մենք

Տեխնոլոգիական վերջին նորությունները մեզ մոտ

Ucom-ի սպասարկման սրահներում մշտապես կարելի է գտնել ամենահայտնի բրենդերի սմարթֆոնների ամենավերջին մոդելները: Ավելին, ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում դրանք ձեռք բերել հատուկ պայմաններով:

2009

Ներդրեցինք «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ:

2010

Կարողացանք կայուն դիրք զբաղեցնել ֆիքսված ինտերնետի շուկայում, ինչպես նաև դարձանք խոշորագույն մեծածախ օպերատորը Հայ աստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու:

2011

Սկսեցինք տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք՝ այսպիսով ընդգծելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:

2013

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից (ՀԾԿՀ) ստացանք շարժական կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա։

2015

Ձեռք բերեցինք «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասերը՝ այսպիսով մուտք գործելով Հայաստանի շարժական կապի շուկա։ «Օրանժ Արմենիա»-ն, որը պատկանում էր ֆրանսիական Orange խմբին (նախկինում՝ France Telecom), Հայաստանում բջջային կապի ծառայություններ էր մատուցում 2009 թվականից՝ լինելով բջջային երրորդ օպերատորը «ԱրմենՏել»-ից և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից հետո։

2016

Հայաստանի ամբողջ տարածքում գործարկեցինք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը, ինչպես նաև համալրեցինք ընկերության համակցված ծառայությունները՝ բաժանորդներին հասանելի դարձնելով IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում», փաթեթը:

2016-2017

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք ակտիվ քայլեր ձեռնարկեցինք ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությամբ՝ կյանքի կոչելով մի շարք ծրագրեր, հատկապես կրթության և տեխնոլոգիաների խաչմերուկում։ Ucom-ի աջակցությամբ Հայաստանի մի շարք դպրոցներում բացվեցին ժամանակակից համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ, որոնք նոր հնարավորություններ տվեցին աշակերտներին։

2017

Speedtest by Ookla ընկերությունը մեզ շնորհել է Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետը մրցանակը:

2018

Ակտիվ աշխատանք սկսեցինք HD որակի հեռուստաբովանդակության ընդլայնման վրա, մեկնարկեցինք uKid, uFleet նորարարական նախագծերը՝ չանտեսելով ինժեներական կրթությանը վերաբերող ԿՍՊ նախագծերը։

2019

Նեդրեցինք uCloud պորտալը, uDoctor հավելվածը։ Թողարկեցինք դոլարային և դրամային պարտատոմսեր՝ 7.5% և 11% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ, որոնք ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայում։ Առաջինը տարածաշրջանում գործարկեցինք eSIM տեխնոլոգիան։ Դառձանք նաև WCIT 2019-ի տեխնիկական հովանավորը։

2020

Covid-19 համավարակի ընթացքում, ապահովեցինք բաժանորդների հեռահար ուսուցման անխափան հնարավորությունը՝ չգանձելով ինտերնետի վճար մի շարք կրթական կայքերից օգտվելու համար։ Այդ ընթացքում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին, բարձր պատասխանատվությամբ մոտեցանք կապի ապահովմանը՝ Արցախի բնակչությանը տրամադրելով կայուն և հասանելի հաղորդակցություն նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

2021

Իրականացրեցինք մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ շարունակաբար բարձրացնելով մեր ծառայությունների որակը և համահունչ քայլելով միջազգային ստանդարտներին։ Փորձարկեցինք 1 Գբիթ/վրկ արագությամբ ցանցը, ինչպես նաև համագործակցեցինք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Գերազանցությամբ ապահովեցինք ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական գործընթացների իրականացումը։ Արժանացանք Ookla ընկերության «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակին և հանդես է եկել Unity կոնվերգենտ առաջարկով, որը միավորում է շարժական և ֆիքսված ծառայությունները մեկ հարթակում։

2022

Բացեցինք մեր զանգերի կենտրոնը Վանաձորում, բաժանորդներին տրամադրեցինք նորագույն Wi-Fi 6 սարքերը, հանդիսացանք սպորտային, կրթական և տեխնոլոգիական բազմաթիվ միջոցառումների տեխնիկական աջակիցը և արժանացանք Ookla ընկերության կողմից շնորհված «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակների:

2023

Սահմանեցինք նոր ռազմավարություն, ըստ որի սկսեցինք ֆիքսված և շարժական ցանցերի ընդլայնման, արդիականացման և վերազինման ակտիվ աշխատանքներ։ Ստացանք կառավարման համակարգի ISO 9001 և տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու ISO/IEC 27001 հավաստագիր։

2024

Կարևոր քայլ կատարեցինք Հայաստանի թվային ապագայի զարգացման ուղղությամբ՝ գործարկելով երկրի ամենալայն 5G ցանցը։ Մեկ տարվա ընթացքում այն հասանելի դարձավ 28 մարզային քաղաքներում՝ ապահովելով նոր սերնդի կապ մեր բաժանորդներին։ Շարունակեցինք 4G+ և ֆիքսված ցանցի ընդլայնման և վերազինման աշխատանքները։ԿՍՊ ուղղությամբ համագործակցությունը շարունակեցինք Sunchild ՀԿ-ի հետ՝ արևային կայաններ տեղադրելով սահմանամերձ համայնքների հանրային կարևորության շենքերի վրա։ Impact Hub-ի հետ համագործակցությամբ նոր ինկուբացիոն ծրագիր սկսեցինք կանաչ տեխնոլոգիաներ զարգացնող ստարտափների համար։

2025

Հաճախորդներին ներկայացրեցինք նորարարական, ժամանակակից TV և մեդիա հարթակը՝ Uplay-ը, որը հնարավորություն է տալիս վայելել սիրելի ֆիլմերը, հեռուստասերիալներն ու հաղորդումները լավագույն որակով։ Գործարկեցինք 5G ցանցը Երևանում և շարունակեցինք տարածել այն Հայաստանի 35 քաղաքներում և տարածքներում։

 

Մեր առաքելությունը

Մենք միավորում ենք մարդկանց ամենուր՝ ստեղծելով նորարար և բարձրորակ հեռահաղորդակցության լուծումներ մեր հաճախորդների համար: Հանդիսանալով առաջատար նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք փոխում ենք մեր հասարակությունն ու միջավայրը՝ դառնալով մեր հաճախորդների վստահելի գործընկերը:

Մենք հավատում ենք, որ Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը:

Մեր տեսլականը

Մենք նպատակ ունենք դառնալու հայկական հեռահաղորդակցության շուկայի նախընտրելի ազգային կապի մատակարար և ճանաչված լինել որպես տեխնոլոգիական ու նորարարական լուծումների առաջատար՝

  • այսօր իսկ կառուցելով ու գործարկելով ապագայի ցանցը,
  • մեր հաճախորդներին առաջարկելով գրավիչ թվային ծառայություններ,
  • հաճախորդների գոհունակությունն ապահովելով մատուցված ծառայությունների անխափան ընթացքի միջոցով,
  • լինելով բաց բոլոր նոր ու հեղափոխական լուծումների համար:

Տարածաշրջանում ծավալած արդյունավետ գործընկերությունների միջոցով, մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցական կենտրոն:

Մեր արժեքները

Մենք նորարար ենք և դինամիկ

Մենք նորարար ենք և դինամիկ
  • փոխելով բաժանորդների կյանքը տանն ու աշխատավայրում
  • Լինելով նորարարական և տեխնոլոգիական առաջատար Հայաստանում

Մենք հոգատար ենք և պատասխանատու

Մենք հոգատար ենք և պատասխանատու
  • Արագորեն արձագանքելով բաժանորդի կարիքներին
  • Ապահովելով բաց, ազնիվ և հաճախակի շփում

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին
  • լինելով բաց և արդյունավետ
  • կիսվելով մեր գաղափարներով, հաջողություններով և զարգացմամբ

Մենք բաժանորդամետ ենք

Մենք բաժանորդամետ ենք
  • Ապահովելով բարձրորակ ծառայություններ
  • Գերազանցելով բաժանորդների ակնկալիքները

Մենք նորարար ենք և դինամիկ

Մենք նորարար ենք և դինամիկ
  • փոխելով բաժանորդների կյանքը տանն ու աշխատավայրում
  • Լինելով նորարարական և տեխնոլոգիական առաջատար Հայաստանում

Մենք հոգատար ենք և պատասխանատու

Մենք հոգատար ենք և պատասխանատու
  • Արագորեն արձագանքելով բաժանորդի կարիքներին
  • Ապահովելով բաց, ազնիվ և հաճախակի շփում

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին
  • լինելով բաց և արդյունավետ
  • կիսվելով մեր գաղափարներով, հաջողություններով և զարգացմամբ

Մենք բաժանորդամետ ենք

Մենք բաժանորդամետ ենք
  • Ապահովելով բարձրորակ ծառայություններ
  • Գերազանցելով բաժանորդների ակնկալիքները
 

Մեր ռազմավարությունը

Գործելով խիստ մրցակցային և արագ զարգաղող շուկայում, որտեղ ավանդական ձայնային և կարճ հաղորդագրույթունների ծառայությունները կտրուկ անկում են ապրում՝ մենք վերանայել ենք մեր բիզնես առաջնություններն ու մոտեցումները:

Մեր ռազմավարությունը

Մենք այսօր իսկ արդեն մեկնարկում և սատարում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են բավարարելու նոր, ավելի պահանջկոտ դարձած բաժանորդների սպասելիքները:

Մեր ռազմավարությունը

Կարևորելով մեր բաժանորդների ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում՝ մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի պարզենք, թե որոնք են լինելու ապրանքների/ծառայությունների կամ սպառման մոդելների հաջորդ սերնդի պահանջները:

Մեր ռազմավարությունը

Որպես մեր մշակույթի մի մաս` մենք մշտապես օժանդակում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը, ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին: Մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի հարթակ, որտեղ այդ մասնագետները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերն՝ աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: